Պուտինը Ջեն Փսակիին անվանել է կիրթ և գեղեցիկ կին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիին անվանել է կիրթ ու գեղեցիկ կին:

 

«Նրա մամուլի քարտուղարը երիտասարդ, կրթված, գեղեցիկ կին է: Նա անընդհատ ինչ-որ բան շփոթում է և դա այն պատճառով չէ, որ կրթությունը թույլ չի տալիս կամ հիշողությունն է վատ»,-ասել է Պուտինը:

 

Ըստ պետության ղեկավարի, երբ մարդիկ համարում են, որ որոշ բաներ երկրորդական են, հիշողությունն ինքնին ուշադրությունը կենտրոնացնում է այլ բանի վրա, այդ իսկ պատճառով զգացողություն կա, որ մարդը շփոթմունքի մեջ է․ «Ամերիկացիները կարծում են, որ իրենցից ոչինչ ավելի կարևոր չէ: Ոճն է այդպիսին»,-ավելացրել է Պուտինը:


 

Քաղաքականություն