ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը` համակարգի աշխատակիցների մասնակցությամբ աղմկահարույց ծեծկռտուքի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք` այսօր «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել: 

Ըստ տեղեկությունների` տեսանյութում քաղաքացիական հագուստով երիտասարդները ևս ոստիկաններ էին, որոնք այդ պահին ծառայության մեջ չեն եղել:

 

Аuroranews-ը կապ հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ: Վերջինս նշեց, որ տեսանյութի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն: Հարցին` քաղաքացիական հագուստով երիտասարդները ոստիկանության համակարգի աշխատակից են եղել, թե ոչ, Գաբրիելյան պատասխանեց`  այդ ամենը պարզ կդառնա ծառայողական քննությունից հետո:

Քաղաքականություն