Ֆրանսիայում պարետային ժամը խախտած երիտասարդությանը ցրել են արցունքաբեր գազով. կան տուժածներ

Ֆրանսիայում ոստիկանությունն անցած գիշեր՝ պարետային ժամի ընթացքում անօրինական երեկույթի շուրջ 1,5 հազար մասնակիցների ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Հաղորդվում է, որ մի քանի մարդ վիրավորվել է, տուժածների թվում նաև ոստիկաններ կան:
 

Դեպքը տեղի է ունեցել Ռեդոն քաղաքից ոչ հեռու: Ոստիկանությանն ավելի քան 7 ժամ է պահանջվել երիտասարդներին ցրելու համար: Երեկույթի մասնակիցներն ագրեսիվ վարքագիծ են դրսևորել՝ ոստիկանների վրա նետելով քարեր ու պայթուցիկ խառնուրդներով շշեր։
 

Երեկույթի մասնակիցներից մեկը՝ 22-ամյա մի երիտասարդ, բախումների ժամանակ կորցրել է ձեռքը։ 2 ոստիկաններ գտնվում են հիվանդանոցում։

Քաղաքականություն

Պատահարներ