Իրանում կործանվել է ընտրատեղամասերից քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը. կան վիրավորներ և զոհ

Իրանում վթարի է ենթարկվել նախագահական ընտրություններում տեղամասերից քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը: Արդյունքում մեկ մարդ մահացել է: Այս մասին հունիսի 19-ին հայտարարել է Հուզեստանի նահանգապետ Սուլեյմանի Դաշտակին, որտեղ էլ տեղի է ունեցել աղետը, գրում է Известия-ն:

«Այս միջադեպի արդյունքում զոհվել է ուղևորներից մեկը, որը, ինչպես հաղորդվում էր, քվեատուփերը հսկող իրավապահ մարմինների աշխատակից էր, ևս 11-ը վիրավորվել են», - IRNA- ին ասել է նահանգապետը:

Նա հավելել է, որ «բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է»:

Քաղաքական գործիչը նաև ասել է, որ, ամենայն հավանականությամբ, վթարը տեղի է ունեցել ուղղաթիռի շարժիչի ճնշման անկման պատճառով, որն արտակարգ վայրէջք էր կատարում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ