Մեթանի արտանետումների պատճառով Կուզբասի հանքավայրից տարհանվում է գրեթե 140 մարդ. կան տուժածներ և զոհ

Կուզբասի հանքավայրից գրեթե 140 մարդ է տարհանվել՝ մեթանի արտանետման պատճառով, գրում է Kp.ru-ն: 

 

Ինչպես հայտնել են ՌԴ Կեմերովոյի մարզի Արտակարգ իրավիճակների ծառայությունից՝ պատահարի հետևանքով երկու մարդ տուժել է: Հաղորդվում է, որ մեթանի արտանետման հետևանքով մեկ մարդ մահացել է, ինչին հաջորդել է Անժերսկայա-Յուժնայա հանքավայրում ժայռի փլուզումը:
 

«Երկու հանքափոր վիրավորվել է, մեկը մահացել է Կուզբասում գտնվող հանքավայրում մեթանի արտանետման և ժայռի փլուզման արդյունքում: Փլուզումից հետո իրականացվում է հանքի աշխատողների տարհանումը: Ընդհանուր առմամբ 139 մարդ է տարհանվում ինքնուրույն: Ներկայումս Ռազմականացված լեռնափրկարար ստորաբաժանումները տեղում աշխատում են»,- նշել են ծառայությունից:
 

Անժերսկայա-Յուժնայա հանքը սնանկ է 2016 թվականից, միևնույն ժամանակ, ձեռնարկությունում շարունակվում է ածխի արդյունահանումը:

Քաղաքականություն

Պատահարներ