ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկայի գավաթ․ Արգենտինան և Չիլին առաջին հաղթանակներն են տանում մրցաշարում

Արգենտինայի հավաքականը հաղթանակ կորզեց Ուրուգվայից ՝ Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում: Հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 19-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվեց 1:0 հաշվով: Միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Գիդո Ռոդրիգեսը, ում օգնեց Լիոնել Մեսսին՝ կատարելով գոլային փոխանցում: Այս մասին գրում է Armsport.am-ը:
 

Արգենտինացիները տարան իրենց առաջին հաղթանակը, վաստակեցին 4 միավոր և դուրս եկան A խմբում առաջին հորիզոնական։ Ուրուգվայի համար սա առաջին խաղն էր մրցաշարում, թիմը գտնվում է նախավերջին՝ 4-րդ տեղում:

Քաղաքականություն

Պատահարներ