ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանը սաստել է Փաշինյանին ու նախագահին

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին ներկայացվելիք հաշվետվության մասին, որը չի ներկայացվել և քննադատում ՀՀ ֆինանսների նախարարին։

Տեսանյութից պարզ է դառնում, որ առցանց քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ հիմնադրամի գործադիր տնօրինությունը պետք է հաշվետվություն տա հոգաբարձուների խորհրդին։

«Որպես ֆինանսների նախարար ինչ-որ գործառույթներ եք արել` հաշվետու լինելով բյուջեին և խորհրդարանին։ Մենք մեր հաշվետվության կարգն ունենք։ Հիմա դուք չեք կարող ներկայացնել, թե այս գումարները որտեղ են ծախսվել։ Ձեզ դրեք հոգաբարձուների խորհրդի անդամի տեղը։

Դուք պարտավորվել եք հաշվետվություն տալ, հիմա չեք կարողանում տալ։ Ձեզ առաջարկում ենք մի պարզ բան, ձևակերպենք որպես փոխառություն և այս թեման փակենք»,-նշում է Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս հավելում է, որ հիմնադրամը 1992-ից գործում է և երբեք նման վիճակում չի եղել. «Սա մի կառույց է, որը մինչև Ձեզ են ստեղծել։ Անենք ամեն ինչ, որ այս կառույցը փրկենք։ Կառավարությունը հիմնադրամին նայում է որպես կառավարության լրացուցիչ գրպան, այդպես չէ»։

Նրա ելույթի ընթացքում փորձել են միջամտել Ն.Փաշինյանն ու Ա.Սարգսյանը, սակայն Ռ.Քոչարյանը թույլ չի տվել՝ ասելով. «մի վայրկյան, ես դեռ չեմ ավարտել»։

Քաղաքականություն

Պատահարներ