Բեզոարյան այծ է որսացել անտառապահներից մեկը. տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել

Հուլիսի 2-ին տվյալներ էին ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել և «ՈւԱԶ» ավտոմեքենայով գնում է դեպի Ելփին: «Զաղա» կոչվող տարածքում փորձ է արվել կանգնեցնել ավտոմեքենան: Վարորդը մեքենան կայանել է Ելփինի «Քարի տակ» կոչվող վայրում և փորձել դիմել փախուստի: Նշված վայրում՝ առվի մեջ, հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է անտառապահներից մեկը: Տնօրենը և անտառապահը բերման են ենթարկվել։ Հարուցվել է քրգործ։ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:  

 

Քաղաքականություն

Պատահարներ