Օրվա լրահոս

Հուլիսի 15-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի մի բնակիչ պատրաստում և պահում է թմրամիջոցներ:

Ոստիկանությունից  հայտնում են, որ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին 50-ամյա տղամարդու տանն ու մեքենայում։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 15 գրամից ավելի քաշով։ Նմանատիպ 5 գրամից ավելի քաշով զանգված ու ծալովի դանակ հայտնաբերվեց նաև «Ֆորդ» մակնիշի մեքենայի սրահում։ Հայտնաբերվածն առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Վերջին նորություններ