«Աստված իմ... դա գերազանցեց իմ սպասելիքները»․ Բեզոսը տեսանյութ է հրապարակել տիեզերանավից

«Ինչպե՞ս է եղել: Աստված իմ... Դա գերազանցեց իմ սպասելիքները, իսկ ես մեծ ակնկալիքներ ունեի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` բացականչել է աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Ջեֆ Բեզոսը՝ դեպի տիեզերք կատարած առաջին ուղևորատար թռիչքից հետո կայացած ասուլիսի ժամանակ:


Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին կայացել է աշխարհի Բեզոսի առաջին թռիչքը New Shepard տիեզերանավով: Տիեզերական ուղևորության ժամանակ նրան ուղեկցել են եղբայրը` Մարկը, 82-ամյա օդաչու Ուոլի Ֆանկը և 1-ամյա հոլանդացի Օլիվեր Դեմենը: Վերջին երկուսը դարձել են ամենատարեց և ամենաերիտասարդ անձինք, որոնք եղել են տիեզերքում: Տիեզերանավը հասել է 107 կմ բարձրության վրա: Թռիչքը տևել է 10 րոպե 28 վայրկյան:

Մարդկանցից բացի՝ տիեզերանավում մի քանի պատմական իրեր են գտնվել` կապված ավիացիայի պատմության հետ, այդ թվում` Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին օդաչու կնոջ` Ամելիա Էրհարթի թռիչքային ակնոցը և Ռայթ եղբայրների առաջին օդանավի թևի մի մասը:

Բեզոսը ցանկություն է հայտնել կրկնել թռիչքը:

Քաղաքականություն

Պատահարներ