Օրվա լրահոս

Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, հետեւաբար այն հանգամանքը, որ նախարարը հրչաժարական է տվել, ոչ մի սարսափելի բան չկա, որովհետեւ գլխավոր շտաբն իր տեղում է եւ կատարում է իր վրա դրված բոլոր պարտականությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանում չկա ԱԳ նախարար, ԱԽ քարտուղար, երեկվանից էլ նաեւ պաշտպանության նախարար:

«Պաշտպանության նախարարը շատ կրեւոր քաղաքական շատոն է, ինքն ունի իր գործառույթների պարզ շրջանակը, որը Երասխում դեպքերի համար էլ է կարեւոր, բայց փաստորեն ունենք գործընթացներ, որոնք առաջացել են արտահերթ ընտրություններից հետո եւ պետք է իրենց տրամաբանական ավարտին հասցվեն: Ինչ վերաբերում է սահմանյին դեպքերին, գոյություն ունի ԳՇ, ԳՇ պետ, որոնք իրենց տեղերում են եւ կատարում են իրենց պարտականությունները: Այդ իմաստով պետք չէ անհանգստանալ»,-ասաց Աղազարյանը:

Անդրադառնալով մտահոգություններին, ըստ որոնց Երասխում տեղի ունեցող դեպքերով հակառակորդը Սյունիքի միջանցքի հարցն է փորձում լուծել, Աղազարյանն ասաց. «Թշնամին ոչ միայն Երասխում, այլեւ տարբեր տեղերում փորձում է ստեղծել օջախներ, որպեսզի հնարավոր ճնշումներ գործադրի մեր իշխանության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա, իր կարծիքով ավելի բարենպաստ դիրքեր: Բայց ես հավատացնում եմ, որ մեր դիրքերն օր-օրի ամրապնդվում են, հետեւաբար, իրենք նկրտումները եւ այն հանգամանքը, որ Ալիեւը պնդում է, թե Ադրբեջանը հաղթել է Հայաստանին եւ այլն, այդ պահվածքը ցույց է տալիս, որ դա այդպես չի: Որովհետեւ հաղթող երկրի ղեկավարը իրեն այդպես չի պահում: Ուրեմն ինքը բան ունի կերակրելու իր ընդդիմությանը, իր ժողովրդին:

Մեր դիրքերն ամրապնդվում են այն իմաստով, որ ցավալի կորուստներից հետո մեր ժողովուրդը կատարեց իր ընտրությունը եւ գտնում է, որ ընդհանուր առմամբ երիտասարդ իշխանությունը, կառավարությունը պետությունը տանում է զարգացման ճիշտ ուղիով, որի արդյունքները տեսնում ենք արդեն այլ հարթություններում: Մասնավորապես, ԵՄ-ի կողմից հատկացվելիք 2,6 մլրդ եվրոյի ներդրումային ծրագրերի հետ կապված եւ այլ ոլորտներում»:

Դիտարկմանը, որ նույն Եվրոպան 44-օրյա պատերազմի օրերին  լռում էր, երբ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ են գործում, ԱԺ պատգամավորն արձագանքեց. «համաշխարհային հանրությունը եւ համաշխարհային հանրության քաղաքական էլիտան տասնյակ տարիներ գտնում էր, որ ԼՂԻՄ-ի շուրջ ազատագրված հողերը ադրբեջանական հողեր են եւ պետք է վերադարձվեն: Ցավոք սրտի, այդ լռության մեջ գուցե այդ էլեմենտները կան»:

Վերջին նորություններ