Օրվա լրահոս

Չինաստանի Չժանչժոու քաղաքի մետրոյի թունելը ջրհեղեղի պատճառով հեղեղվել է, որի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, կա 5 վիրավոր, հաղորդում է ТАСС-ը:

 

Ուժեղ տեղումների պատճառով ջրի հսկայական քանակություն կուտակվել է քաղաքային մետրոպոլիտենի կայանատեղիում, որտեղից էլ թունել է լցվել: Մետրոպոլիտենի տնօրինությունը դադարեցրել է երթևեկությունը:

Թունելից շուրջ 500 մարդ է տարհանվել:

 

Վերջին օրերին Հենյան նահանգի կենտրոնական և արևմտյան շրջաններում 50-90 մմ անձրև է տեղացել, իսկ կենրոն համարվող Չժանչժոու քաղաքում տեղումների քանակը հասել է մինչև 329 մմ-ի:

Վերջին նորություններ