Զինված ոստիկաններն այս պահին մայրաքաղաքում խստացված ծառայություն են իրականացնում․ մանրամասներ

Արդեն մի քանի ժամ է մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանապետի հրահանգով ուժեղացված ծառայություն է ընթանում: Հատկապես ծայրամասային թաղամասերում ոստիկանական ռեյդեր են՝ մեքենաներ են կանգնեցնում ստուգում: Գրում է Հրապարակը։

 

Լրատվականը տեղեկացել է, որ այդ օպերացիայից ժամեր առաջ, ոստիկանապետը ՈՍ կենտրոնական բաժին է կանչել ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումների ղեկանվարների և տվել նման հրահանգ:

Լրատվակայքի ղթակիցը ֆիքսել է նաև, որ արգավանդի խաչմերուկում  նման ծառայություն իրականացնելու հետևանքով գրեթե մինչև Իսակովի պողոտա խցանումներ են: 

 

«Ասպարեզ» ակումբի նախագահ Lևոն Բարսեղյանը ևս անդրադարձել է թեմային և ակտիվ կերպով լուսաբանում է իր ֆեյսբուքյան էջում։ Նա նշում է, որ ոստիկանության աշխատակիցները ստուգում են մեքենաները՝ պօրինի զենք-զինամթերք առգրավելու նպատակով։
 

Քաղաքականություն

Պատահարներ