Հերթական ծառը արմատից տապալվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Այսօր՝ հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված Ford Focus  մակնիշի ավտոմեքենայի վրա: Այն հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  shamshyan.com-ը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խմբի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի, կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի աշխատակիցները,  ովքեր մինչ փրկարարների ժամանումը, ավտոմեքենայի վրայից ծառի որոշ հատվածներ էլեկտրական սղոցով հեռացրեցին: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Տեղում պարզվել է,  որ ավտոմեքենայի վարորդը Ջուլիետա Մ.-ն է: 

Քաղաքականություն