Ի՞նչ են պահանջում ադրբեջանցիները և ինչ իրավիճակ է եղել Հայաստանի սահմաններին․ մանրամասներ․ ArmDaily

Երասխի ուղղությամբ ArmDaily.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի ղեկավար Սիմա Չիտչյանն ասել է, որ այս գիշեր իրավիճակը հանգիստ է եղել։ Ադրբեջանցիները կրակոցներ չեն արձակել ու սադրանքներ էլ չեն արել։

 

Լրատվամիջոցը կապ է  հաստատել նաև Արարատի մարզի Երասխ բնակավայրի բնակիչ Կարինե Իշխանյանի հետ։ Նա ևս հավաստիացրեց, որ գիշերը խաղաղ է եղել, ադրբեջանցիները կրակ չեն բացել։

Երասխից լրատվականին հասած այլ տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցիները պահանջում են հայերին հետ քաշվել այն դիրքից, որը գտնվում է երկու ադրբեջանական դիրքերի մեջտեղում։ Եվ վերջին շրջանում կրակի ակտիվացումը կապում են հենց այդ պահանջի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ