Լոնդոնում նկարել են Լավրովի գրաֆիտին

Լոնդոնում անհայտ նկարիչը տան պատին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գրաֆիտին է նկարել: Այս մասին հայտնում է «Դուք լսում էիք Մայակը» Telegram-ալիքը:

Գրաֆիտիի վրա պատկերված է ռուս քաղաքական գործիչը, ինչպես նաև ներառված է նրա՝ «ո՞վ եք դուք, որ ինձ ուղղորդեք» արտահայտությունը:

Այս արտահայտությամբ Ռուսաստանի արտգործնախարարը դիմել է բրիտանացի իր գործընկեր Դեյվիդ Միլիբենդին 2008-ին ռուս-վրացական հակամարտության ֆոնին Թբիլիսի կատարած այցից հետո:

Այսպիսով, Լավրովը, ինչպես ինքն ավելի ուշ նշել է, արձագանքել է Միլիբենդի պահանջին՝ բանակցություններ սկսել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:

Քաղաքականություն