Հասարակություն
Միացյալ Նահանգների խոշորագույն էներգետիկ ընկերությունը փակում է իր գրասենյակները Ադրբեջանում
Chevron BTC Pipeline-ը՝ Միացյալ Նահանգների խոշորագույն էներգետիկ ընկերության՝ Chevron-ի ենթաբաժինը, փակում է իր գրասենյակները Ադրբեջանում:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը, ներկայումս Chevron-ն Ադրբեջանում չի մասնակցում որևէ նախագծի:
Հիշեցնենք, որ ընկերությունը բաժնետեր է եղել Ազերի, Չիրագ հանքավայրերի, Գյունեշլիի (ԱՉԳ) խորջրյա հատվածի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթուղու մշակման նախագծերում:
2019 թվականի նոյեմբերին Chevron-ը իր ակտիվները վաճառել է հունգարական MOL-ին 1,57 միլիարդ դոլարով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0