Օրվա լրահոս

Հուլիսի լույս 15-ի գիշերը Արտաշատի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս հանցագործության դեպքեր են կանխել։ Նրանք Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից կասկածանքով բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի։ Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։

Բաժնում պարզվել է, որ նրանք օգոստոսի 23-ի փողոցի գյուղմթերքի շուկայի սրճեփ սարքերից պատրաստվում էին գողություն անել, բայց ոստիկանները բռնել էին։ Նրանցից մեկի պայուսակում գործիքներ կային, որոնք, ըստ բերման ենթարկվածների, սրճեփ սարքերը բացելու համար էին։ Հայտնաբերված իրերը վերցվել ու փաթեթավորվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Վերջին նորություններ