Թշնամու զինված ուժերը առաջխաղացում են ունեցե՞լ․ մեկնաբանում է ՊՆ-ն

Տելեգրամյան ալիքներից մեկում և հայկական լրատվադաշտում տեղեկություն է շրջանառվում, թե թշնամու զինված ուժերը առաջխաղացում է ունեցել․ Երասխի սահմանից թափանցել և վերահսկողության տակ են վերցրել ՀՀ սուվերեն տարածքից մինչև մեկ կլիոմետր։

 

Ըստ հրապարակումների` ադրբեջանցիները հասել են մինչև Երասխում գտնվող արհեստական լճեր և հայտարարել, որ ըստ GPS-ի դեռ ավելի պետք է խորանան` տիրանալով նաև Երասխի գերեզմաններին, գինու գործարանի մեծ հատվածին։ Ադրբեջանցիները պնդել են, որ քարտեզում երևացող լճերը նույնպես պատկանում են իրենց։

Թե ինչ գաղտնի փաստաթղթեր են ստորագրվել և ինչ տարածքային կորուստներ դեռ կունենանք` կտեսնենք մոտ ապագայում։

 

Auroranews-ը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ, որտեղից հայտնեցին, որ շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել։


 

Քաղաքականություն

Պատահարներ