ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում. Նրա ելույթին հետևել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում պարզապես փայլուն հանդես եկավ՝ երկու ցատկի հանրագումարով ստանալով 14,866 գնահատականը, գրում է Armsport.am-ը:

Երկրորդ՝ անթերի ցատկի համար Դավթյանն առհասարակ 15 գնահատականը ստացավ ու դեռևս առաջատարն է այս առումով:

Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում օգոստոսի 1-ին՝ ժամը 13:44-ին, Դավթյանը կմասնակցի նժույգթափերի եզրափակչին, իսկ օգոստոսի 2-ին՝ 13:54-ին, հենացատկի:

 

Ինչպես հայտնում է Sputnik Armenia-ն՝ Նրա ելույթին տրիբունայից հետևել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

 

 

Քաղաքականություն