Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով սկսեց Տոկիոյի Օլիմպիական խաղերը

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով սկսեց Տոկիոյի Օլիմպիական խաղերը։

Բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտեց Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ եւ հաղթանակ տարավ երեք ռաունդում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0։ 1/8 եզրափակիչի մենամարտերը 63 կգ քաշային կարգում տեղի կունենան հուլիսի 31-ին։

Քաղաքականություն