Տոկիո-2020․ Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի դուրս եկավ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերիերկրորդ մեդալային օրը Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի դուրս եկավ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ 

Հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցեց 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձեւին եւ գրավեց 18-րդ տեղը՝ հավաքելով 573 միավոր: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։

Եզրափակիչ դուրս եկած 8 մարզուհիներից չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Վիտալինա Բացարաշկինան՝ 240,3 (օլիմպիական ռեկորդ)։ Փոխչեմպիոն դարձավ բուլղարացի Անտոանետա Կոստադինովան՝ 239,4։ Բրոնզե մեդալակիրը չինացի Չժան Ցյանսինն է՝ 218,0։

Քաղաքականություն