ԱՄՆ կոնգրեսականները հենց նոր ընդունել են օրինագիծ, որով արգելում են Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականները քիչ առաջ քվեարկեցին եւ ընդունեցին օրինագիծ, որն արգելափակում է Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը: Այս մասին հաղորդում է ANCA-ն:

Նշվում է, որ այս օրինագծի նախաձեռնողն ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնն է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել էր ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Նա այդ մասին տեղեկացրել էր Կոնգրեսին՝ նշելով, որ վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը:

Հիշյալ ուղղումն ընդունվել է 1992 թվականին։ Փաստաթղթով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով ռազմական օգնություն ցուցաբերելը։ Սակայն 2001 թվականին ԱՄՆ-ի վարչակազմերը ժամանակավորապես կասեցրել են ակտի գործողությունը՝ հիմնականում նպատակ ունենալով ստանալ Ադրբեջանի աջակցությունը՝ որպես տարանցիկ տարածք Աֆղանստան բեռների փոխադրման համար։

Քաղաքականություն