Երևանում կանչով դեպքի վայր մեկնած հրշեջ ավտոմեքենան մասամբ հայտնվել է փոսում. ժամանել են Երևանի փրկարարական վարչության պետն ու տեղակալը

 Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:001-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ավտոմեքենան կանչով մեկնել է Հալաբյան 22 շենք, սակայն շենքի բաց տարածքում ԽՍՀՄ տարիներին կառուցված ստորգետնյա ավտոտնակների հատակը ծակվել է և հրշեջ մեքենան մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել 

 

  Այս պահին փրկարարները փորձում են հատուկ միջոցներով ավտոմեքենան դուրս բերել, քանի որ կա վտանգ՝  եթե ծանր տեխնիկա մտնի, հնարավոր է, փլուզում տեղի ունենա: Ավտոտնակների այդ հատվածում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, ինչի պատասխանատուն ավելի շատ բնակիչներն են, իսկ Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուները այս դեպքից հետո պետք է հետևություններ անեն, տեղադրեն հատուկ ցուցանակներ, իսկ շենքի լիազոր մարմնին կամ համատիրությանը պարտավորեցնեն այդ հակասանիտարական վիճակը վերացեն: 

Քաղաքականություն

Պատահարներ