Ինչու՞ են թուրքերը մեր դեմ պատերազմ սկսում՝ ըստ Քերոբյանի. համացանցը քննարկում է նախարարի պաշտոնակատարի մեկնաբանությունը

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքի իր էջում գերլ էր. «Սիրելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, հայրեր, երեխաներ!

Ակներև է, որ Հայաստանը գտնվում է բարդ իրավիճակում, թշնամին չի դադարում ոտնձգությունները մեր սահմանների նկատմամբ՝ փորձելով օգտվել մեր մինչև պատերազմը ուժեղ չլինելուց և պատերազմի ընթացքում արնաքամ լինելուց։

Ելքը միակն է՝ ուժեղանալ ու նվիրվել ուժեղ հայրենիքի կառուցմանը։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է կրթվի, հզորանա, և հզորացնի իր հայրենիքը։ Անձնական շահը պետք է ստորադասվի հզոր Հայաստանի շահին, մեր միտքը և գործողություններն ամեն օր պետք է ուղղված լինեն մեր մեջքը շտկելուն, ռեսուրսները կոնսոլիդացնելուն ու ամրապնդելու մեր տնտեսությունը, սահմանները, բանակը, ինստիտուտները։

Պետք է կրթվել անդադար, աշխատել անդադար, շատ երեխաներ ունենալ։ Բիզնեսմենը պետք է վճարի բոլոր հարկերը, որպեզի բանակը կարողանա պաշտպանել այդ բիզնեսը, կառավարությունը, պաշտոնյաները պետք է օրնիբուն աշխատեն բազմապատկել մարդկանց հնարավորությունները՝ ստեղծագործելու ու հայրենիքի ուժեղացմանը ծառայելու գործում, մարդիկ էլ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի իրենց տիրույթում անեն առավելագույնը՝ Հայաստանը հզորացնելու համար։

Մենք պետք է նաև ընկերների հետ ամրապնդենք մեր կապերը, որպեսզի կարողանանք դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք կանգնած են մեր հայրենիքի առջև։ Այս հարցում մենք ունենք և կարող ենք ունենալ բազմաթիվ ընկերներ աշխարհի տարբեր կողմերում՝ հարավում, հյուսիսում, արևմուտքում ու արևելքում։

Ես չեմ պատկերացնում իմ երջանկությունն առանց ուժեղ և անկախ Հայաստանի և կարծում եմ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը նույն զգացմունքներն ունի։

Ի՛ գործ!»:

 

Գրառման մեկնաբանություններում օգտոտեր Արթուր Խաչատրյանը գրել էր. «Մինչև պատերազմը, առնվազն մինչև 18 թիվ, մենք ուժեղ էինք, այնքան ուժեղ, որ թուրքը ռիսկ չէր անում պատերազմ սկսել»։

 

Համացանցն այս պահին քննարկում է նախարարի պաշտոնակատարի պատասխանը վերոնշյալ մեկնաբանությանը, որտեղ Քերոբյանը նշում է, թե ինչու են թուրքերը մեր դեմ պատերազմ սկսում: 

«Մինչև 18 թիվը թուրքերը տեսնում էին, որ մենք ինքնաբնաջնջվում ենք, ու կողքից զմայլվում էին, հիմա տեսնում են, որ արագ ուժեղանում ենք, ու դրա համար էլ պատերազմ են սկսում»,- գրել է Քերոբյանը: 

 

Нет описания.

Քաղաքականություն

Պատահարներ