Աճառյան փողոցում բախվել են Mercedes-ն ու Honda Fit-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է

Հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը  09։30-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են 60-ամյա Ալեքսանդր Աբովյանի վարած Honda Fit մակնիշի և 23-ամյա Վահե Դավթյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով Honda Fit-ը գլխիվայր շրջվել է։

Քաղաքականություն

Պատահարներ