Օրվա լրահոս

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհյատ անձը, ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված մտել է Ամիրյան 7  հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։  

 

Թե ինչ չափի գումար է հափշտակվել՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։  Տղամարդը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի,  ու նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։ 

Վերջին նորություններ