Ինչու են քաղաքապետարանում աշխատավարձերը բարձրացվում. իմքայալական անդամը նախագիծ ներկայացրեց

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է ընգրկված, որոնցից մեկով առաջարկվում է բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը: Նշենք, որ նախագծի հեղինակները Երևանի ավագանու իմքայլական անդամներ են՝ Լևոն Հովհաննիսյանը և Արմեն Գալջյանը։

 

Նախագծի հեղինակ Լևոն Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում է վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների հաստիքացուցակը, մասնավորապես դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության էր ենթարկվել դեռևս 2011 թվականին, որը չի արտացոլում միջանկյալ ժամկետում տեղի ունեցած գնաճի, մասնագետին վարձատրության տեսքով տրվող գնահատականի և առհասարական աշխատանքային շուկայում տիրող իրական պատկերը:

«Ցածր աշխատավարձերի հետևանքով Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հանդես գալ որպես մրցունակ գործատու աշխատանքային շուկայում և ներկայիս պայմաններում, նկատվում է նաև մասնագետների որոշակի արտահոսք, որը ըստ էության բացասական ազդեցություն է թողնում մեր կողմից նախանշված Երևան քաղաքի զարգացման տեսլականին:

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մինչ օրս Երևանի քաղաքապետարանը, որպես խնդրի լուծում կիրառել է հավելավճարների բաշխումը, որը չնայած իր բյուջետային տնտեսագիտական դասակարգմանը՝ ըստ էության կիրառվել է որպես աշխատավարձի հավելման գործիք: Ընդ որում նախագծում հաշվի է առնված Երևան համայնքի բյուջետային միջոցների վերաբաշխման գործոնը, մասնավորապես նշված փոփոխության արդյունքում Երևան համայնքի բյուջեի աշխատավարձի ֆոնդը չի գերազանցում 2020 թվականի բյուջեով նախատեսված աշխատավարձի և պարգևատրման ֆոնդի գումարը»,-նշեց նախագծի Լևոն Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ 2021թ-ի համար հաստատված աշխատավարձի երկու բյուջե կա, որոնցից մեկը աշխատավարձի ֆոնդն է, մյուսը՝ պարգևավճարների և հավելավճարների ֆոնդը: Նախագծով առաջարկվում է պարգևավճարների ֆոնդը 20 անգամ նվազեցնել և այդ գումարը տեղափոխել հիմնական աշխատավարձի ֆոնդ:

 

Նախագծով քաղաքապետարանի համայնքային ծառայողների աշխատավարձը բարձրացվում է 38.1 %, իսկ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձը բարձրացվում է 32.46%:

Քաղաքականություն

Պատահարներ