Իրադրությունը չի կայունանում․ Փաշինյանը կառավարությունում է

Ի հեճուկս ՀՀ–ի և միջազգային հանրության գործադրած ջանքերի` իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանությամբ գործողությունների գործադրությունը, միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված մ,իջազգային հանրության բոլոր առաջարկները»,–ասաց Փաշինյանը։ 
Նա հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին հնարավորության դեպքում վերսկսել քաղաքական երկխոսությունը։ Բացի այդ, Փաշինյանը հիշեցրեց նաև, որ մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ ՀՀ–ն բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը ցանկացած պահի վերսկսելու բանակցությունները։ 
Փաշինյանը նշեց` Ադրբեջանն իր բոլոր գործողուններով փորձում է խափանել երկխոսության որևէ տրամաբանությւոն, խափանում է նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի համաձայնագրերի իրականացումը։ Նա հավելեց, որ մինչ օրս Ադրբեջանում շարունակվում հայ գերիների շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք երկար տարիների ազատազրկումների են դատապարտվում։ 

 

Քաղաքականություն