Իրաքում ուղղաթիռ Է կործանվել, մահացել են անձնակազմի բոլոր անդամները

Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Սալահ ադ–Դին նահանգում ուղղաթիռ Է կործանվել, մահացել են անձնակազմի բոլոր անդամները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Sky News Arabia» հեռուստաալիքին: 
«Իրաքյան ուղղաթիռն ընկել է Տուզ–Խուրմաթու քաղաքի մոտ, մահացել է հինգ հոգուց բաղկացած անձնակազմը», - ասված է հաղորդագրության մեջ: 

Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ