Pfizer պատվաստանյութը կգա Հայաստան. պետբյուջեից գումար հատկացվեց

Կառավարության այսօրվա նիստին որոշվեց 3 մլրդ 459 մլն դրամ տրամադրել չինական Sinopharm և գերմանական Pfizer պատվաստանյութերի գնման համար։

 

Բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է. արդեն 163 հազար քաղաքացի է պատվաստվել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին մտահոգություն հայտնեց, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճում են։

«Ուշադրություն եմ հրավիրում պատվատստման գործընթացի վրա, մենք պետք է արդյունավետ կերպով շարունակենք իրականացնել պատվաստումների ձեռքբերումը», - ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ երեկ Լիտվայի կառավարությունը հաստատել է, որ Հայաստանին 27 հազար դեղաչափ պատվաստանյութ կնվիրաբերի։

Քաղաքականություն

Պատահարներ