ՌԴ–ն թող չանհանգստանա թուրքական զենքի Ուկրաինա մատակարարելու հարցով. Էրդողանի խորհրդական

Ռուսաստանը չպետք է անհանգստանա Թուրքիայից Ուկրաինա մատակարարվող զենքի պատճառով: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Մյուջահիթ Քյուչյուքյլմազը: Հաղորդում է Sputnik Արմենիան:

 

«Թուրքիան, կարգավորելով հարաբերությունները մի երկրի հետ, խնդիրներ չի ստեղծում մյուսի հետ հարաբերություններում։ Մենք խնձորը տարբերում ենք տանձից: Թուրքիան հնարավորություն ու դիվանագիտական հմտություններ ունի տարբեր երկրների հետ միաժամանակ բազմակողմ շփումներ և հարաբերություններ պահպանելու համար։ Մենք կշարունակենք հարաբերությունները տարբեր երկրների հետ մեր կարիքներին ու շահերին համապատասխան։ Այդ հարցում չպետք է անհանգստանան մեր դաշնակիցները, ընկերներն ու նրանք, ում հետ համագործակցում ենք մենք», - ասել է նա։

 

Հիշեցնենք` ապրիլի սկզբին թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի արտադրողը հայտարարել էր, որ Ուկրաինան արդեն գնել է իրենց համալիրները։ Մոսկվայում նշել էին, որ դա ուրախալի նորություն չէ, բայց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահեցրել էր, որ գործարքն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ:

Քաղաքականություն

Պատահարներ