Ռուստամ Բադասյանը կնշանակվի՞ ՊԵԿ նախագահ

ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը չի հերքում, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահի պաշտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց հ ինքը՝ Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով լրջանառվող լուրերին առ այն, որ Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահի պաշտոնում։ 

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի մասնակցել, նրան փոխարինել է նրա տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։

Նիստի ավարտից հետո լրագրողները հետարքրքվեցին, թե ինչու Բադասյանն արդեն երկրորդ անգամ անընդմեջ չի մասնակցում նիստին, արդեն պատրաստվու՞մ է ՊԵԿ գնալուն, ինչին ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ կառավարության մի քանի նիստերին իր մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ Ռուստամ Բադասյանը նախորդ շաբաթվա ընթացքում գտնվել է ՍԴ-ում, իսկ այժմ մեկ շաբաթով արձակուրդ է մեկնել և կվերադառնա երեքշաբթի օրը։ Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահ նշանակվելու մասին լուրերին, Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ կամ որևէ մամուլի հաղորդագրություն կլինի, երբ պահը լինի նպատակահարմար։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ Գրիգորյանը նշեց, որ շրջանառվող լուրերին ծանոթ է, որևէ ձևով որևէ բան չի կարող ասել, իսկ, եթե առիթը լինի, Կարեն Անդրեասյանի հետ կաշխատի։

Քաղաքականություն