Օրվա լրահոս

Կրասնոյարսկի երկրամասի Էրգակի արգելավայրում հայտնաբերվել է մի մարդու դի, որը մահացել է զբոսաշրջիկների վրա արջի հարձակման արդյունքում։ Այս մասին հայտնում է Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

 

Էրգակի արգելավայրի ինը լճերի հովտի տարածքում որոնողափրկարարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է զբոսաշրջիկի անշնչացած մարմինը՝  կտրված, ծակված վերքերով: Մահացածի մարմինը փոխանցվել է տարածաշրջանային կենտրոն ՝ դատաբժշկական փորձաքննության, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Արջին, որին հայտնաբերել էին տուրիստական ​​ճամբարին մոտ, փրկարարները սատկացրել են և վերցրել վերջինիս մարմնից կենսաբանական նյութ։ Դատաբժշկական ուսումնասիրությամբ պարզ կդառնա՝ արդյոք այդ արջն է սպանել զբոսաշրջիկին: 

Վերջին նորություններ