Դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. «Ֆլագման» սրճարանի մոտից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդ

Samshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ժամը 17։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հեմոռագիկ շոկով, գլխի և ոտքի շրջանում՝ դանակի մի քանի հարվածներով տեղափոխվել մի քաղաքացի։ 

 

Դեպքի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության կենտրոնական բաժին։  Մինչ Մարաշի բաժանմունքի ծառայողները ծանրութեթև կանեին, թե որտեղ և ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Սարգսյանն է։ 

 

Դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա 26 հասցեում գործող «Ֆլագման» սրճարանի մոտ, որտեղ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ դրսևորելով բացարձակ անհարգալից վերաբերմունք, դեռևս չպարզված հանգամանքներում հարձակվել են Լ. Սարգսյանի վրա, մարմնական վնասվածքներ պատճառել, ինչպես նաև դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա գլխի և ոտքի հատվածներին։ Փաստի առթիվ ոստիկանթւթյունը նյութեր է նախապատրաստում։ 

Քաղաքականություն

Պատահարներ