Կրակոցների ձայներ և ծուխ. Auroranews- ը քիչ առաջ տեսանյութ է ստացել Երասխի բնակիչներից

Auroranews- ը քիչ առաջ տեսանյութ է ստացել Երասխի բնակիչներից, որում լսվում են ադրբեջանական կողմի արձակած  կրակոցների ձայները և երևում է սահմանային հատվածում բռնկված հրդեհի ծուխը: 

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ  օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ 

Հայկական կողմն իրականացրել  է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ