Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել ԴԱՀԿ շենքի դիմաց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման շենքի դիմաց մի քաղաքացի ինքնասպանության փորձ է գործել։ 

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել շենքի ներսում, որտեղ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մանթաշ Ա․-ն շեղբով վնասել է ձեռքի բազուկները։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Քաղաքականություն

Պատահարներ