ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են «Յաշիկն» ու սմբուկով բարձված Ford-ը

Այսօր, օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Mercedes G 55 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով Ford Transit-ը, որը բարձված է եղել սմբուկով, կողաշրջվել է։  

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինն օգնության է հասել այդ պահին աշխատանքից դեպի Թալին մեկնող ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Հենրիկ Հովհաննիսյանը։ Վերջինս նաև իր ընկերների հետ օգնել են, որպեսզի կողաշրջված ավտոմեքենան քարշակով դարձի բերվի և տեղափոխվի անվտանգ վայր։  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

 

Auroranews-ը դեպքի վայրից տեսանյութ է ստացվել։

Քաղաքականություն

Պատահարներ