Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին․ կա 9 զոհ

Թուրքիայի արևմուտքում` Մանիսա նահանգում, ավտոբուսի վթարի հետևանքով 9 մարդ Է մահացել, 30-ը ՝ վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը:

 

Հաղորդվում է, որ Ստամբուլ — Իզմիր երթուղով անցնող ավտոբուսը Սոմա քաղաքի շրջանում բախվել է բեռնատարին։

Վեց հոգի տեղում են մահացել, երեքը` հիվանդանոցում։ Ավտոբուսում եղել է 50 մարդ։ Իրավապահները պարզում են ՃՏՊ–ի պատճառները։

 

Քաղաքականություն

Պատահարներ