Լեռնային հեղեղները անանցանելի են դարձել Վանաձորի որոշ փողոցներ․ քաղաքապետ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աննախադեպ տեղումների պատճառով լեռնային հեղեղներից անանցանելի էին դարձել Մ֊6 միջպետական ճանապարհի՝ Վանաձոր,Նարեկացի փողոցի որոշ հատվածներ։

Վանաձորի համայնքապետարանի, ՃՈ և ԱԻՆ ստորաբաժանումները օպերատիվորեն իրականացնում են մաքրման և հետևանքների վերացման աշխատանքներ։

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»։

Քաղաքականություն

Պատահարներ