Նռնաձորում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 8-ին, ժամը 18։30-ին Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է։ Այրվել է մոտ 17,5 հա բուսածածկույթ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 19։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նռնաձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նռնաձոր գյուղից հարակից սարալանջ տանող հատվածում (մոտ 3 կմ հեռավորության վրա)։

Օգոստոսի 5-ին՝ ժամը 12։10-ին Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է։

Քաղաքականություն

Պատահարներ