Թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենի առանձնատունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Վահագն Մկրտչյանը և հայտնել, որ Գարեգին Նժդեհի 38 հասցեում գտնվող իր կողմից կառուցվող առաձննատնից գողություն է կատարվել։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։  

 

Արդեն տեղում Վ. Մկրտչյանը ոստիկաներին և քննիչներին հայտնել է, որ օգոստոսի 8-ի ժամը 15։00-ից մինչև օգոստոսի 9-ի 18։00-ն ընկած ժամանակահատվածում իր նորակառույց, ժամանակավորապես չբնակեցված առանձնատան խոհանոցի դուռը բացելու լինելու հանգամանքից օգտվելով՝ անհայտ անձը կամ անձինք մտել են ներս և այնտեղից գողացել «BAXI» տեսակի ջեռուցման կաթսան։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Մկրտչյանը «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրենն է, ով հայտնել է նաև, որ իրեն պատճառվել է մոտ 250 հազար դրամ արժողության վնաս։  

Քաղաքականություն

Պատահարներ