ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայում

Օգոստոսի 10-ին, ժամը 15։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Տիտան Օիլ» ՍՊԸ-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։50-ին, մարվել՝ 17։19-ին։ Այրվել են 1,5 հա բուսածածկույթ և Մյասնիկյան 57/3 հասցեում գտնվող չբնակեցված տան տանիքի փայտե ծածկը՝ մասամբ։


 

Քաղաքականություն

Պատահարներ