Երևանում քամին լցակայանի թիթեղյա տանիքը պոկել ու շպրտել է կայանված ավտոմեքենաների վրա

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բենզալցակայանի թիթեղյա տանիքը ուժեղ քամին պոկել և մոտ 100 մետր շպրտել է, տեղեկացնում է shamshyan.com–ը։ 

Թիթեղյա տանիքն ընկել է ճանապարհին կայանված Opel և Honda մակնիշի ավտոմեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այս պահին պարեկները փորձում են կապ հաստատել վնասված ավտոմեքենաների տերերի հետ, որոնց ինքնությունը նրանք պարզում են։
Թիթեղյա տանիքի պոկվելու և շպրտվելու հետևանքով կոտրվել է նաև երկաթյա էլեկտրասյունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ