Զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին ԱԺ դահլիճ. լարված իրավիճակ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթի պահին Ազգային ժողովում կրքերը բորբոքվեցին։

Ալեն Սիմոնյանը հորդորում էր լռություն պահպանել նիստերի դահլիճում, այնուհետեւ նկատողություն հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսսա Խամոյանին եւ Արմեն Ռուստամյանին։

«Խոսքից ես զրկում, դուրս հանի»,- արձագանքեց Արմեն Ռուստամյանը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց՝ կարող եմ։

ԱԺ նախագահը հորդորեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին տեղից վեր չկենալ. «Մի հատ հանգստացրեք Նարեկին»։

Ալեն Սիմոնյանը զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ, այնուհետեւ հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։

Քաղաքականություն

Պատահարներ