Արտակարգ դեպք Լոռու մարզում․ Վանաձորում նռնակ են նետել «Ամստերդամ» բացօթյա սրճարանի ուղղությամբ

 Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ օգոստոսի 10-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի փաստով։ 

 

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ 51-ամյա Արմեն Քարամյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 02։20-ի սահմաններում անհայտ անձը Վանաձոր քաղաքի Մ․ Հերացի 12 հասցեում գործող «Ամստերդամ» բացօթյա սրճարանի ուղությամբ նռնակ է նետել, ապա դիմել փախուստի։ 

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ազիզյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արզումանյանը։ Տեղում աշխատել են մարզային վարչության փորձաքրեագետներն ու հետաքննիչը։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ սրճարանին պատճառվել է նյութական վնաս։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։  

Քաղաքականություն

Պատահարներ