Հրդեհ՝ N զորամասի տարածքում. այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ եւ 15 փայտակոճ

Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ եւ 15 փայտակոճ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։

Քաղաքականություն

Պատահարներ