Կամչատկայում ուղղաթիռն ընկել է լիճը․ կան զոհեր և վիրավորներ

Գիշերը Կամչատկայում ուղղաթիռը, որում եղել է 16 մարդ, ընկել է Կուրիլյան լիճը։ Ուղղղաթիռը ջրասույզ է եղել: Նախնական տեղեկություններով՝ սրահում գտնվող 8 ուղևորները մահացել են, մնացած 8-ին հաջողվել է փրկել, որից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին։

 

Գերատեսչությունից հայտնում են, որ օգոստոսի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:50-ին տեղեկություն է ստացվել Витязь-Аэро ընկերության ՄԻ-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի մասին։ Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է անձնակազմի 3 անդամ և 13 ուղևոր, այդ թվում՝ երեխա։ ։

Ուղղաթիռը թռել է Նիկոլաևկա բնակավայրից դեպի Կուրիլյան լիճը զբոսաշրջային երթուղով։ Դեպքը տեղի է ունեցել Կրոնոցկոյե արգելոցի տարածքում։

Քաղաքականություն

Պատահարներ