Լոռու մարզում 28-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ

Լոռու մարզում այսօր՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Սլավիկ Դավոյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտաճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հայտվել ձորակում, բախվելով գազատար խողովակին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Դավոյանն ու նրա ուղեւոր՝ Լոռու մարզի բնակիչ 81-ամյա Ելենա Պապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Քաղաքականություն

Պատահարներ