ՏԵՍԱՆՅՈՒԹ. 47-ամյա տղամարդը կանեփի զանգված էր հավաքել Ղարիբջանյան գյուղի մոտակա դաշտերից

Օգոստոսի 5-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Ավտոկայան բանավանի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ պահում, պատրաստում եւ օգտագործում է մարիխուանա: 

Նույն օրը նա բերման ենթարկվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա գրպանններից հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակներ՝ 93 եւ 74 գրամ կանեփանման զանգվածով:

Ըստ նրա` հայտնաբերվածը կանեփի զանգված է, որն իբր հավաքել էր Ղարիբջանյան գյուղի մոտակա դաշտերից՝ անձամբ օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Քաղաքականություն

Պատահարներ